Այցելություն Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան

   Սույն թվականի փետրվարի 22-ին և 25-ին կրթահամալիրի 11-րդ դասարանի սաները «Հայաստանի Հանրապետությունում իշխանության տարանջատումը» նախագծի «Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում» ենթանախագծի շրջանակներում այցելում են Երևան քաղաքում տեղակայված Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Նախագծին սովորողներն արձագանքում են մեծ ոգևորությամբ, քանի որ նրանք իրենց ուսումնական գործընթացում առաջին անգամն էին ընդգրկվում նմանատիպ ծրագրում: Մինչ դատարան այցելությունը, մասնակիցները կատարել էին ուսումնասիրություններ ՀՀ-ում դատական համակարգի վերաբերյալ և տեղադրել իրենց բլոգներում: Մասնակիցների ցանկությամբ Ընդհանուր իրավասության դատարանում ներկա ենք գտնվում մի շարք քրեական դատավարությունների նիստերի, որոնց ժամանակ առավել առարկայական և փորձնական է դառնում նրանց գիտելիքները դատական համակարգի վերաբերյալ: Այցելության արդյունքում նրանց պատկերացումներն ավելի հստակ են դառնում ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ, ծանոթանում են դատավարական գործընթացին, նրա կողմերին և մասնակիցների հոգեբանական նկարագրերին, իսկ մասնակիցների մոտ  մասնագիտական կողմնորոշման և ընտրության հարցն ավելի որոշակի է դառնում: Հաջորդ այցելությունը նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողով՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանության տարանջատումը» նախագծի շրջանակներում:

Սովորողների պատումները

Ռաշիդ Զակերի ,   Եվնիկե Պարճամյան ,   Սէրլի Տէր Սարգիսեան, Արամայիս Գրիգորյան   Միլենա Մկրտչյան