ՀՀ կառավարություն այցին ընդառաջ

 

ՀՀ իշխանության տարանջատումը նախագծի շրջանակներում սույն թվականի ապրիլի 8-ին ժամը 14:00-ին նախատեսվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների այցելությունը ՀՀ կառավարության աշխատակազմ: Այցելության շրջանակներում նախատեսվում է ճանաչողական էքսկուրսիա անցկացնել  կառավարության շենքում, մասնակցել կառավարության նախանիստի աշխատանքներին, որն անցկացվում է յուրաքանչյուր երկուշաբթի, ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցությամբ: Սովորողները կկարողանան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ գործադիր մարմնի անդամներին, կատարելով առաջարկություններ: Այդ ամենին ընդառաջ Ավագ դպրոցում սույն թվականի ապրիլի 4-ին կառավարություն այցելող սովորողների խմբի հետ հանդիպման էր եկել կրթահամալրիր տնօրեն տիար Ա. Բլեյանը: Նա, ոչ միայն որպես կրթահամալիրի տնօրեն, այլ նաև որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության կերտման ակունքներում կանգնած հասարակական, պետական և քաղաքական գործիչ նախ ներկայացրեց իր տեսակետները բազմապիսի հարցերի շուրջ, որոնք մտահոգում էին սովորողներին, ապա նրանց խնդրանքով անդրադարձավ իր կյանքի մի շարք դրվագների, որոնք վերաբերում էին իր պաշտոնավարմանը և  քաղաքական հայացքներին, տալով բազմաթիվ խորհուրդներ ապագայի համար: Տիար Բլեյանն ամփոփելով հանդիպման արդյունքները, սովորողներին հայտնում է, որ իր քաղաքական հայացքների և ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հարցերի պատասխանները սովորողները կկարողանան առավել ամբողջական տեսքով ուսումնասիրեն իր կայքէջում, խոստանալով դրանց հղումն հասցնել նրանց: Սովորողները մեծ հետաքրքությամբ լսելով այդ ամենը, ներկայացնում են իրենց կողմից կատարված ուսումնասիրությունները, որոնք ներկայացնում եմ ստորև.

  1. Գրիգորյան Արամայիս
  2. Կարապետյան Էլեն
  3. Լուսինե Խաչատրյան
  4.  Տէր Սարգիսեան Սերլի
  5. Վառլամով Արտյոմ
  6. Դավթյան Արամ
  7. Քեշիշեան Արմիգ
  8. Վահանյան Լիանա
  9. Զաքերի Ռաշիդ
  10. Սիմոնյան Ռիմա
  11. Սմբաթյան Գոհար
  12. Միրզոյան Ինա
  13. Բարսեղյան Հայկուհի
  14. Եղիազարյան Ֆելիքս
  15. Էդիտա Գալստյան
  16. Արփի Սահակյան
  17. Աննա Ավետիսյան
  18. Սուսաննա Հովհաննիսյան
  19. Հակոբ Մանվելյան
  20. Մկրտչյան Միլենա

Համակարգողներ՝ Հայկ Մահտեսյան, Վարդան Կարապետյան

 

Ուսումնական գարուն 2019

ՄԱՐՏԻ 27

09:00-09:30 -Ընդհանուր պարապմունք՝ Մարմարյա սրահ:

10:00-11:00 — «Խաղարկային դատարան» նախագծի կազմակերպչական աշխատանքներ՝ (հայրենադարձված սովորողներ): Շարունակել կարդալ “Ուսումնական գարուն 2019”

20-22.03.19թ. հանձնարարություն 10-րդ դասարանի այն սովորողներին, ովքեր ընտրել են փիլիսոփայություն առարկան

Ուսումնասիրել Բնափիլիսոփայական միտքը ք. ա. 6-5-րդ դարերում, համառոտագրել  և տեղադրել բլոգներում: Օգտվել հետևյալ հղումից՝ https://haykmahtesyan.wordpress.com/2019/03/19/%D5%A2%D5%B6%D5%A1%D6%83%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D5%B8%D6%83%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BF%D6%84%D5%A8-%D6%84-%D5%A1-6-5-%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A1%D6%80%D5%A5%D6%80/

ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա.  6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)

 

 

      Էմպեդոկլեսը հայտնի էր որպես պոետ, հռետոր, բժիշկ և փիլիսոփա։ Նրա գրչին են պատկանում «Բնության մասին» փիլիսոփայական և «Մաքրագործում» կրոնամիստիկական բնույթի պոեմները։ էմպեդոկլեսի փիփսոփայության մեջ նկատելի է ինչպես հոնիական փիլիսոփաների, այնպես էլ «իտալիական» մտածողների, հատկապես Պյութագորասի և Պարմենիդեսի, ուսմունքների ազդեցությունր։ Շարունակել կարդալ “ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա.  6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)”

Հանձնարարություն 11-րդ դասարանցիներին 20.03.19թ.

 

Ուսումնասիրել ՀՀ գործադիր մարմինների կառուցվածքը, վերջին փոփոխությունները և տեղադրել բլոգներում, օգտվել հետևյալ հղումներից.

http://www.gov.am/am/

https://www.e-gov.am/

https://www.e-gov.am/gov-decrees/item/31513

https://www.e-draft.am/projects/1503/justification

Հանձնարարություն պատմություն առարկայից

 

 

Հայոց պատմության իմ խմբում ընդգրկված աշակերտները սովորեն Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը՝ էջ 57-84: Արտաշեսյանների թագավորների կառավարման տարեթվերը և նշանավոր իրադարձությունները տեղադրել բլոգներում:

Առաջադրանք 9-րդ դասարանցիներին 20.03-22.03.19թ.

Pashtpan                                                                                                                      Կատարել ուսումնասիրություններ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ և ուսումնասիրության արդյունքները տեղադրել բլոգներում: Օգտվել ՀՀ սահմանադրության 10-րդ գլխից և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքից:

http://www.ombuds.am/legislation/the-law-on-the-ombudsman.html    https://www.president.am/hy/constitution-2015/

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները Խորհրդարանական շաբաթ հաղորդմանը

      Սույն թվականի մարտի 6-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների այցը ՀՀ Ազգային ժողով լուսաբանվել է Հանրային Հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի մարտի 10-ի թողարկմանը: Հաղորդաշարում ընդհանրապես լուսաբանվում են ՀՀ Ազգային Ժողովի աշխատանքը, հեռարձակվում են պատգամավորների, պատգամավորական խմբերի և խմբակցությունների հայտարարությունները, կառավարությանն ուղղված պատգամավորների հարցերը և երկրի օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող այլ նյութեր: Այցին վերաբերող նյութը դիտեք հաղորդաշարի 38:40-ից:

Այցելություն ՀՀ Ազգային ժողով

 

  Այսօր կրթահամալիրի սաները Հասարակագիտական ստուգատեսի ՀՀ իշխանության տարանջատումը նախագծի շրջանակում կատարում են ճանաչողական այց ՀՀ Ազգային ժողով՝ ծանոթանալու ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությանը, կառուցվածքին, աշխատանքի ընթացակարգին և այլ մանրամասնությունների: Շարունակել կարդալ “Այցելություն ՀՀ Ազգային ժողով”

ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը նախագծի ենթանախագիծ՝ ՀՀ Ազգային ժողով

Նպատակը՝

  1. Բարձրացնել իրավական, քաղաքացիական գիտակցական մակարդակները մասնակիցների մոտ:
  2. Տիրապետեն Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանության մարմնի կառուցվածքային, գործունեության առանձնահատկություններին:
  3. Ուսումնասիրեն, կարևորեն, գնահատեն դրական և բացասական կողմերը ՀՀ-ն որպես խորհրդարանական երկիր
  4. Ձեռք բերեն գիտելիքներ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի վերաբերյալ:

Շարունակել կարդալ “ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը նախագծի ենթանախագիծ՝ ՀՀ Ազգային ժողով”