Ուսումնական շաբաթվա ամփոփում

         Ստանալով աշխատանքի հրավեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցից, սույն թվականի հունվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածը 9-11-րդ դասարանների աշակերտներին դասավանդեցի իրավունք և պատմություն առարկաները: Ունեցածս տպավորությունները բավականին դրական են, հատկապես այն առումով, որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առարկաների նկատմամբ՝ պատրաստ լինելով հայտնելու իրենց կարծիքը տարբեր հարցերի շուրջ, ինչը վկայում է ոչ միայն նրանց ունեցած մասնագիտական բարձր գիտելիքների ու հմտությունների մասին, այլ նաև այն, որ ունեն ինքնուրույն ձևավորված տեսակետ, կարողանում են արտահայտել իրենց մտածմունքներն ու խորհումները, անհրաժեշտության դեպքում իրականացնելով դրանք տարբեր ծրագրերում: Ասածներիս լավագույն ապացույցը կլինի հաջորդ ուսումնական շաբաթում իմ կողմից կազմած նախագծի շրջանակներում նրանց մասնակցությունը դաս-քննարկմանը, որը նվիրված է Հայաստանի երրորդ Հանրապետության Սահմանադրությանը, նրանում տեղ գտած փոփոխությունները և պետության կարգին, կառուցվածքին ու ձևին:

Շարունակել կարդալ “Ուսումնական շաբաթվա ամփոփում”