Ուսումնական գարուն 2019

ՄԱՐՏԻ 27

09:00-09:30 -Ընդհանուր պարապմունք՝ Մարմարյա սրահ:

10:00-11:00 — «Խաղարկային դատարան» նախագծի կազմակերպչական աշխատանքներ՝ (հայրենադարձված սովորողներ): Շարունակել կարդալ “Ուսումնական գարուն 2019”

20-22.03.19թ. հանձնարարություն 10-րդ դասարանի այն սովորողներին, ովքեր ընտրել են փիլիսոփայություն առարկան

Ուսումնասիրել Բնափիլիսոփայական միտքը ք. ա. 6-5-րդ դարերում, համառոտագրել  և տեղադրել բլոգներում: Օգտվել հետևյալ հղումից՝ https://haykmahtesyan.wordpress.com/2019/03/19/%D5%A2%D5%B6%D5%A1%D6%83%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D5%B8%D6%83%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BF%D6%84%D5%A8-%D6%84-%D5%A1-6-5-%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A1%D6%80%D5%A5%D6%80/

ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա.  6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)

 

 

      Էմպեդոկլեսը հայտնի էր որպես պոետ, հռետոր, բժիշկ և փիլիսոփա։ Նրա գրչին են պատկանում «Բնության մասին» փիլիսոփայական և «Մաքրագործում» կրոնամիստիկական բնույթի պոեմները։ էմպեդոկլեսի փիփսոփայության մեջ նկատելի է ինչպես հոնիական փիլիսոփաների, այնպես էլ «իտալիական» մտածողների, հատկապես Պյութագորասի և Պարմենիդեսի, ուսմունքների ազդեցությունր։ Շարունակել կարդալ “ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա.  6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)”

Հանձնարարություն 11-րդ դասարանցիներին 20.03.19թ.

 

Ուսումնասիրել ՀՀ գործադիր մարմինների կառուցվածքը, վերջին փոփոխությունները և տեղադրել բլոգներում, օգտվել հետևյալ հղումներից.

http://www.gov.am/am/

https://www.e-gov.am/

https://www.e-gov.am/gov-decrees/item/31513

https://www.e-draft.am/projects/1503/justification

Հանձնարարություն պատմություն առարկայից

 

 

Հայոց պատմության իմ խմբում ընդգրկված աշակերտները սովորեն Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը՝ էջ 57-84: Արտաշեսյանների թագավորների կառավարման տարեթվերը և նշանավոր իրադարձությունները տեղադրել բլոգներում:

Առաջադրանք 9-րդ դասարանցիներին 20.03-22.03.19թ.

Pashtpan                                                                                                                      Կատարել ուսումնասիրություններ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ և ուսումնասիրության արդյունքները տեղադրել բլոգներում: Օգտվել ՀՀ սահմանադրության 10-րդ գլխից և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքից:

http://www.ombuds.am/legislation/the-law-on-the-ombudsman.html    https://www.president.am/hy/constitution-2015/

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները Խորհրդարանական շաբաթ հաղորդմանը

      Սույն թվականի մարտի 6-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների այցը ՀՀ Ազգային ժողով լուսաբանվել է Հանրային Հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի մարտի 10-ի թողարկմանը: Հաղորդաշարում ընդհանրապես լուսաբանվում են ՀՀ Ազգային Ժողովի աշխատանքը, հեռարձակվում են պատգամավորների, պատգամավորական խմբերի և խմբակցությունների հայտարարությունները, կառավարությանն ուղղված պատգամավորների հարցերը և երկրի օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող այլ նյութեր: Այցին վերաբերող նյութը դիտեք հաղորդաշարի 38:40-ից:

Այցելություն ՀՀ Ազգային ժողով

 

  Այսօր կրթահամալիրի սաները Հասարակագիտական ստուգատեսի ՀՀ իշխանության տարանջատումը նախագծի շրջանակում կատարում են ճանաչողական այց ՀՀ Ազգային ժողով՝ ծանոթանալու ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությանը, կառուցվածքին, աշխատանքի ընթացակարգին և այլ մանրամասնությունների: Շարունակել կարդալ “Այցելություն ՀՀ Ազգային ժողով”

ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը նախագծի ենթանախագիծ՝ ՀՀ Ազգային ժողով

Նպատակը՝

  1. Բարձրացնել իրավական, քաղաքացիական գիտակցական մակարդակները մասնակիցների մոտ:
  2. Տիրապետեն Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանության մարմնի կառուցվածքային, գործունեության առանձնահատկություններին:
  3. Ուսումնասիրեն, կարևորեն, գնահատեն դրական և բացասական կողմերը ՀՀ-ն որպես խորհրդարանական երկիր
  4. Ձեռք բերեն գիտելիքներ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի վերաբերյալ:

Շարունակել կարդալ “ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը նախագծի ենթանախագիծ՝ ՀՀ Ազգային ժողով”

Խաղարկային դատարան

Նպատակը՝ 

  • Բաձրացնել իրավագիտակցական մակարդակն ուսուցանվողների մոտ:
  • Սովորեն և կարողանան պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները:
  • Տիրապետեն դիալեկտիկայի կանոններին:
  • Տիրապետեն օրինականության, օրենքի և դատարանի առջև հավասարության պահպանման, անձի իրավունքների, ազատությունների և արժանապատվութունը հարգելու, իրավաբանական օգնության իրավունքի, անձի, բնակարանի, գույքի, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության անձեռմխելիության դատավարության սկզբունքներին:
  • Ծանոթանան դատավարության ընթացքին և կողմերին:
  • Ծանոթություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ներքին կանոններին, խաղարկային դատարանի դրույթներին և նպատակներին:

Շարունակել կարդալ “Խաղարկային դատարան”