Երեխաների իրավունքները ՀՀ Սահմանադրությունում

Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները: Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով: Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հոդված 37. Երեխայի իրավունքները: Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները: Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`                                                                                                                                  6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի  զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

Հանձնարարություններ 20-22.02.19թ.

Իրավունք 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Ուսումնասիրել Երեխաների իրավունքները ՀՀ Սահմանադրությունում,    Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, ՀՀ օրենքը երեխաների իրավունքների մասին, ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021թթ ռազմավարական ծրագիրը, Երեխայի իրավունքների պաշտպանության 2018թ. տարեկան ծրագիրն ու միջոցառումները , բլոգներում թվարկելով հերթականությամբ տեղադրեք երեխայի իրավունքները  և անել առաջարկություն, թե որ իրավունքը կցանկանայիք ավելացնել օրենքներում:

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 նոյեմբերի 1989 թ.) Ընդունման վայրը Նյու ՅորքԸնդունող մարմինը՝Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)

Նախաբան

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների համաձայն, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնարար իրավունքների և մարդկային անհատի արժանապատվության Շարունակել կարդալ “ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ”

Երեխայի իրավունքները

                            ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ                                                                                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                                Օ Ր Ե Ն Ք Ը                         

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թ.

    ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ                                                                                           Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական Շարունակել կարդալ “Երեխայի իրավունքները”